Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի մի փողոցն է, դա գիտե՞ք․․․
2023 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։ Չնայած մինչ այդ տարբեր ժամանակների հրապարակումներում երբ նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Տիգրանաշեն բնակավայրը հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը, իշխանությունների կողմից հերքվում էր։ Տիգրանաշենը ռազմավարական նշանակության տարածք է, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը։ Խոսվում է Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին, բայց երբ ծանոթանում ես Տիգրանաշենի տվյալների հետ, սարսափում ես։ 2002 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքում Տիգրանաշենը ներկայացվում է որպես Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի թաղամաս։ Դրանից հետո կարգավիճակային որևէ փոփոխության չեմ հանդիպել։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ Պարույր Սևակ գյուղի թաղամա՞սն է Փաշինյանը հանձնում Ադրբեջանին , այդ դեպքում Պարույր Սևակ գյուղի վիճակն ի՞նչ է լինելու։ Հասկանու՞մ եք՝ ինչ է կատարվում։ Թաղամաս առ թաղամա՞ս է հանձնվում, թե՞ գյուղից մի թաղամաս հանձնվում է, որ Պարույր Սևակն էլ հայաթափվի։ Վիքիպեդիայից տեղեկանում եմ, 1992 թվականից Տիգրանաշենում վերաբնակվել են Խորհրդային Ադրբեջանի Բաքու (՝ Բաքվի ջարդեր), Գանձակ ( Գանձակի ջարդեր), Սումգայիթ ( Սումգայիթի ջարդեր) և այլ վայրերից բռնագաղթած հայ փախստականները։ Այդ ջարդերի, տկլոր փախած փախստականների մասին այսօր մոռացության է մատնել այս իշխանությունը և Ադրբեջանի փախստականների հարցով է զբաղվում։ Լավ, մինչև որտե՞ղ է խորանալու Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ