Այսօր «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշված էր.
«Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ:
Էս է՞ ձեր մակարդակը:
Ես որ գամ ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա` պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լա՞վ կլինի»:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել էր գրառմանը և իր ֆեյսբուքյան էջում գրել.
««Անտարես» հրատարակչության սեփականատերը ուղիղ թուրքական քարոզչություն է իրականացնում և բլոկում այդ մասին իրեն «տեղեկացնողներին»։
Հիշեցնեմ, որ «Անտարեսը» գերագույն գլխավոր ստահակի անճոռնի գրքի հրատարակիչն է։ Բացի այդ, վերջին 2 տարիներին այն պետությունից «չգիտես ինչու» միլիոնավոր դրամներ է ստացել ու փոշիացրել։ Առանց մրցույթի։
Փաստորեն՝ ուրիշի հող էր»:
Բացասական և քննադատող մի շարք մեկնաբանություններից հետո Մարտիրոսյանը ջնջեց գրառումը:
