Անվտանգության նկատառումներից ելնելով կոնկրետ թվեր չեմ նշի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության մայիսի 22-ի նիստում բարձրաձայնել է, իր խոսքով, մտահոգիչ մի փաստ. բազմաթիվ ծնողներ Հայաստանում զրկում են իրենց երեխաներին ՀՀ քաղաքացիությունից՝ նպատակ ունենալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Նրա խոսքով՝ սա արդեն հասել է «հազարների» մակարդակի, սակայն հստակ թվեր չի հրապարակվում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։
Նախարարը նշել է, որ այս նոր օրենքի նախագծով, որով առաջարկվում է կրճատ ժամկետով՝ վճարովի հիմունքներով զինվորական ծառայություն (օրինակ՝ մեկ ամիս կամ վեց ամիս), կստեղծվի հնարավորություն նաև այդ քաղաքացիների համար՝ վերադառնալու և որոշ չափով պարտքը հայրենիքին տալու։ Այսինքն՝ նրանք, ովքեր նախկինում փորձել են տարբեր ուղիներով բանակից խուսափել, կկարողանան անցնել կարճաժամկետ ծառայություն և այդ կերպ վերականգնել որոշակի պատասխանատվություն զինված ուժերի հանդեպ։
Այս նախաձեռնության նպատակը, ըստ Պապիկյանի, ազգային անվտանգությունն ու արդարության սկզբունքի վերականգնումն է՝ պայման ստեղծելով, որ բոլոր քաղաքացիները, անկախ անցյալից, մասնակցեն պետության պաշտպանությանը՝ թեկուզ սահմանափակ ձևով։
Կարծիքներ