Հրայր Թովմասյանի հայրն արդեն ԱԱԾ-ում է

Հրայր Թովմասյանի հայրն արդեն ԱԱԾ-ում է

Հրայր Թովմասյանի հորը այսօր առավոտյան հրավիրել են ԱԱԾ։ Մենք տեղեկացանք, որ նա արդեն ԱԱԾ-ում է, նրան հարցաքննել են, սակայն հայտնի չէ, թե որ մուտքից ու ինչպես է ներս մտել, քանի որ տևական ժամանակ է՝ լրագրողները ԱԱԾ-ի մոտ սպասում են, բայց Թովմասյանի հորը ներս մտնելիս չեն տեսել։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ են կանչվել ՍԴ նախագահի 75-ամյա հայրը և երկու դուստրերը: Երեկ ԱԱԾ-ի հետ քննիչները գնացել էին նաև Վարդան Թովմասյանի` Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում գտնվող առանձնատուն և հարցրել, թե տան տանիքը երբ է նորոգվել: