Զանգեզուրի կոմբինատում 1,8 միլիարդ տոննա պաշար կա․ ինչպես են աշխատում ամենահարուստ ընկերությունում (տեսանյութ)

Զանգեզուրի կոմբինատում 1,8 միլիարդ տոննա պաշար կա․ ինչպես են աշխատում ամենահարուստ ընկերությունում (տեսանյութ)

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը գլխավորում է հանրապետության խոշոր հարկատուների ցանկը՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վճարելով 29.5 մլրդ դրամի հարկ:Այս կոմբինատի շուրջ աղմուկն երբեք չի դադարել․ պարբերաբար հրապարակումներ են լինում «թաքնված» բաժնետերերի, ինչպես նաեւ բնապահպանական վնասների մասին, որը հասցնում է կոմբինատն իր՝ ավելի հեռու գտնվող պոչամբարով։

Օրերս ընկերությունը լրագրողների համար պրեսս-տուր էր կազմակերպել նախ դեպի պոչամբար, ապա՝ հանքավայր։ 

Զանգեզուրի կոմբինատ հասնելը բավականին բարդ պրոցես է, մուտքն էլ, ինչպես հայտնի է բոլորին, կողմնակի անձանց համար արգելված է։ 

Արդեն հանքավայրում ընկերության տնօրեն Մհեր Պոլոսկովը լրագրողներին ներկայացրեց իրենց ծրագիրը։ Նա նշեց, որ կոմբինատի հաստատված պաշարները 1,8 միլիարդ տոննա է․ «Էս հանքավայրը կիսվում է երկու մասի՝ ձախափնյա եւ աջափնյա, կիսվում է գետով։ Մեր լիցենզիոն տարածքը գետի աջափնյա կողմում է գտնվում։ Աշխատանքը ծավալվում է 3 տեղամասերում՝ հյուսիսային , հարավային եւ արեւելյան։  Մենք տարեկան մոտ 20 տոննա հանքաքար ենք արդյունահանում եւ վերամշակում, մոտ էդքան էլ դատարկ ապար։ Պայթեցնում ենք բլոկ առ բլոկ եւ սելեկտիվ արդյունահանում ենք։ Բարձում ենք հանքաքարը ամբարձիչներով, որից ունենք 5 հատ»։ 

Այնուհետեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրին, թե ինչպես են էլեկտրասայլակով տեղափոխում են հանքանյութը։

Ըստ տնօրենի՝ այդ տեխնիկայով կկարողանան մոտ 50 տոկոսով իջեցնել արտանետումները․ «Մենք նախատեսում ենք ուղղել մեր մոտակա ներդրումները, որոնց ֆինանսավորումներն արդեն իսկ ապահովված  է, մենք տեղաբաշխել ենք պարտատոմսերը։ Կիրառելով այս տեխնոլոգիան՝ մենք կկարողանանք իջեցնել արտանետումները մոտ 50 տոկքսով։ Տեղափոխում ենք լեռնային զանգվածը A կետից B կետ»։

Կոմբինատի աշխատակիցներից Լեւոն Պողոսյանն ասաց, որ դա թեթեւ ռելսային համակարգ է, թույլ է տալիս շատ ճկուն կերպով տեղափոխել բեռը․ «Ինքը էներգոէֆֆեկտիվ է, մոտավորապես 5-ից 10 անգամ քիչ էներգիա է սպառում բեռնատարերի համեմատ, որեւէ փոշի չի առաջացնում»։

Ներկայացվեց նաեւ պրոցեսը, որտեղ պղինձն առանձնացվում է մոլիբդենից։