Կորոնավիրուսային պանդեմիայից հետո աշխարհն ավելի վտանգավոր կդառնա․ Ժոզեպ Բորել

Կորոնավիրուսային պանդեմիայից հետո աշխարհն ավելի վտանգավոր կդառնա․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ աշխարհը կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ պանդեմիայից հետո կդառնա ավելի վտանգավոր։ Այս մասին նա ասել է Սանտանդերում ունեցած ասուլիսի ընթացքում։

Նա մասնավորապես ասել է, որ COVID-19-ը «փոխել է բոլոր պարամետրերը միջազգային արենայում»։

Նա մանրամասնել է, որ «պանդեմիայից հետո աշխարհը կդառնա ավելի նյարդային, ավելի ասիական եւ ավելի թվային»։ Այն կլինի նաեւ «ավելի վտանգավոր», քանի որ կավելանա հակամարտությունների գոտիներում եղած լարվածությունը։ Բացի այդ, պանդեմիայից հետո «աշխարհում կտիրապետի ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ մրցակցությունը»։