«Ախ ներվեր, ներվեր». Հայ քաղաքագիտական մտքի «տիտանի» մտքի հերթական փայլատակումները

«Ախ ներվեր, ներվեր». Հայ քաղաքագիտական մտքի «տիտանի» մտքի հերթական փայլատակումները

Գիտակցելով, որ այսպիսի արտահայտություն չի կարելի թույլ տալ երկրի նախկին, ներկա ու ապագա ղեկավարների վերաբերյալ, այդուհանդերձ, հետլևոնական ժամանակաշրջանի զարգացումները և այդ խորապատկերին առաջին նախագահի անհասկանալի, հաճախ՝ հակասական պահվածքն ու հայտարարությունները հիմք են հենց այդպես արտահայտվելու համար: Թեպետ, դրա համար ավելի քան բավարար հիմք է «Մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք ղարաբաղցի տականքներից» արտահայտությունը (այս առումով, Ալիևը, գուցե, ավելի «գթասիրտ» է. ասում է` «տականք ղարաբաղցիները» կարող են ապահով ապրել Արցախում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ). Բա ինչու՞ էիք ժամանակին կոկորդ ճղում՝ «միացում», ինչու՞ էիք ասում «պայքար, պայքար մինչև վերջ» ու նման բաներ՝ զոմբիացնելով մի ամբողջ ժողովուրդ: 

Առաջ անցնելով ասեմ, իմ և ինձ հարգող շրջապատի քվեն գնալու է այն քաղաքական ուժին, որը Հայաստանից կարտաքսի Լևոն-Տեր-Պետրոսյանին…իր շքախմբով հանդերձ: Էս ամլիկ գառները, մաս չկազմելով իշխանության, տեսեք թե իշխանական ինչ յուղոտ «բնագծեր» են նվաճել առանձին պետական հաստա-տություններում ու բիզնեսում. նանին ուտի՝ չոռն ուտի: Գեթ մեկ ՀՀՇ-ՀԱԿ-ական ցույց տվեք, ով կարիքի մեջ է:
Եթե գերկարճ, ապա Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանն ատում է հայերին, ատում է Հայաստանը: Հետաքրքիր էվոլյուցիա է տեղի ունենում առաջին նախագահի ելույթները լսելիս: Նախ հիացմունք է պատճառում նրա խոսքի մշակույթը («կանայք սիրում են ականջներով»), հռետորական արվեստը, այնուհետև, արանքում, մտածում ես, թե ինչ ճիշտ ու տրամաբանական բաներ է ասում: Ելույթի ավարտից հետո, երբ վերընթերցում ես՝ առաջանում է խոր հիասթափություն, գրեթե նույնպիսի, ինչպես հիասթափվում է Մելկովոդսկ քաղաքի փոքր արհեստագործական արդյունաբերութ-յան վարչության պետ Բիվալովը («Волга-Волга» կինոնկարում). Как хорошо началось: И как скверно кончилось — самодеятельность».

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է. «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»: Նույնիսկ, եթե այդպես է, ապա Քոչարյանն ինչո՞վ է պակաս ձեր աշակերտից՝ Փաշինյանից, ով ձեզ «ծախեց» հողերը հանձնելու պահով: 5 հազար զոհի դեպքում, Քոչարյանը դուրս եկած կլիներ Կասպից ծովի ափեր…

Լևոն Տեր Պետրոսյանը, արդյոք, ամոթի զգացողություն ունենու՞մ է՝ ինչ-որ բան շահարկելիս, ինչ որ բանի մասին ստելիս: Հարգելի, սիրելի, աննկարագրելի տառապանքի ուղիներով անցած իմ հայ ժողովուրդ, սթափվիր: Դու վաստակել ես արժանապատիվ ու անվտանգ ապրելու, արժանապատիվ պետություն ունենալու իրավունքը:

Հ.Գ. Ինչքա՞ն կարելի է այսպես անարժանապատիվ լինել: 2008 թվականին փախաք հանրահավաքից (ի՞նչ հանրահավաք. երկրի սահմանադրական կարգը տապալելու գորոծողությունների թատերաբեմից), պատճառաբանելով, թե ձեզ տնային կալանք էին տվել, «խեղճ» Նիկոլին թողնելով մենակ ու նա ձեզ չծախեց…Հիմա հայհոյում եք «խեղճին»՝ պատճառաբանելով, թե ձեր «դասերին» Նիկոլը լրիվ չի հաճախել ու լավ չի ընկալել, թե Հայաստանն ինչպես վերջնականապես կործանել…ու վճռական չլինելու պատճառով՝ կիսատ-պռատ բաներ է անում: 

Հ.Գ. Ձերդ պայծառափայլություն, խնդրում եմ պարզեք, թե նախկին «Օրբիտա» գործարանից ձեր եղբոր որդուն պատկանող «Գոհար» ՍՊ-ին («Հրազդանմեքենա» - յի բազայի վրա ստեղծված) վաճառք թույլատրված (ոմն Վահագ Խաչատրյանի միջնորդությամբ, իբրև թե տեղական արտադրությունը զարգացնելու համար) MAHO MH-C 2000 (նաև ռազմական արդյունաբերությունում օգտագործվող հաստոց) ունիվերսալ ֆրեզերային հաստոցն ի՞նչ է եղել: Պատահաբար, թուրքերին չի՞ վաճառել:
 

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր