«Արարատ-Արմենիայի» աննախադեպ ցուցանիշը․ IFFHS-ն հրապարակել է ակումբների վարկանիշային աղյուսակը

«Արարատ-Արմենիայի» աննախադեպ ցուցանիշը․ IFFHS-ն հրապարակել է ակումբների վարկանիշային աղյուսակը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2019 թվականի արդյունքներով ֆուտբոլային լիգաների և ակումբների իր դասակարգումը: 

Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Արարատ-Արմենիան» պատմության մեջ ամենամեծ թռիչքն է կատարել, հայկական ակումբը  1542-րդ տեղից բարձրացել է 233-րդ հորիզոնական։ Հրապարակված 606 ակումբներից «Արարատ-Արմենիան» հայկական ակումբներից միակն է։

Առաջին տեղը զբաղեցրել է Չեմպիոնների լիգան նվաճած «Լիվերպուլը», որին հաջորդում է կատալոնական «Բարսելոնան»։

IFFHS-ը աշխարհի ուժեղագույն լիգա է համարում Անգլիայի Պրեմիեր լիգան, հաջորդում են Բրազիլիայի, Իսպանիայի և  Իտալիայի առաջնությունները:

Հայաստանի առաջնությունը բարձրացել է դասակարգման մեջ 16 հորիզոնականով և այժմ 80-րդն է՝ զիջելով հարևան Ադրբեջանին (56-րդ տեղ) և Վրաստանին (51-րդ տեղ):