Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Հայաստանի բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը հաղթանակով մեկնարկեց Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Որակավորման առաջին փուլի մրցամարտում մեր 67 կգ քաշային մարզիկը 5:0 հաշվով առավելության հասավ Սլովենիայի ներկայացուցիչ Ալյազ Սիրչելիի նկատմամբ:

Հաջորդ, 1/16 եզրափակիչ փուլում, մեր բռնցքամարտիկը կհանդիպի լեհ Դամիան Դուրկաշի հետ, որն ազատ էր ընթացիկ փուլում: