Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

Ապրիլի 10-ին կատարվել է 57 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5107 քաղաքացու հետազոտություն, որից 666-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2550 դեպք: Կատարվել է 22 555 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: