Օգտակար խորհուրդներ՝ մրգերի ճիշտ օգտագործման մասին 

Օգտակար խորհուրդներ՝ մրգերի ճիշտ օգտագործման մասին 

Ֆրանսիացի սննդաբան Լորա Թաջանը կարծում է, որ մրգերը պետք է ուտել հիմնական սննդառությունից առաջ։ Այդ տարբերակը կօգնի երկարաձգելու հագեցվածության զգացողությունն ու առավելագույնս յուրացնելու մրգերում եղած սննդարար նյութերը։ Թաջանը նշում է, որ մրգերը պարունակում են շատ քանակությամբ մանրաթելեր։ Այդ օգտակար բուսական հյուսվածքները կարող են ծավալով մեծանալ եւ լցնել ստամոքսը։ Այդ էֆեկտը ուժեղացնում է մարդու մոտ հագեցվածության զգացողությունը։ Դա իր հերթին կարող է կարեւոր հանգամանք դառնալ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, կամ պայքարում են շատակերության դեմ։

Մասնագետը նաեւ ասել է, որ սոված փորին մրգեր ուտելը կարող է բարելավել վիտամինների եւ միներալների յուրացումն օրգանիզմի կողմից։ Թաջանը նաեւ ասել է, որ մրգային մանրաթելերը դանդաղեցնում են շաքարի յուրացումը, հատկապես եթե դրանք օրգանիզմն ստանում է այլ մթերքների կազմում։ Մյուս կողմից, ըստ մասնագետի, սխալ է այն կարծիքը, թե ուտելուց հետո մրգեր ուտելը նպաստում է ատամները մաքրելուն։ Այս դեպքում միայն խթանվում է թքարտադրությունը, որը կարող է միայն չեզոքացնել բերանի թթվային միջավայրը, սակայն լիարժեք հիգիենա ապահովել բերանի խոռոչի համար չի կարող։