Վաղը Չինաստանից Հայաստան է բերվելու 200-ից 300 հազար թեստ

Վաղը Չինաստանից Հայաստան է բերվելու 200-ից 300 հազար թեստ

Մեր տեղեկություններով՝ վաղը Չինաստանից Հայաստան ինքնաթիռով բերվելու է մոտ 200-ից 300 հազար կորոնավիրուսային հիվանդության թեստ։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակից, սակայն նա մեզ ուղղորդեց Արտաքին գործերին նախարարություն։ ԱԳՆ-ի մամուլի պատասխանատուն էլ պահանջեց գրավոր հարցում,  իսկ պարետատնից ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Հ.Գ. Հայաստանում խոստանում էին թեստ արտադրել, բայց արագ չի լուծվեց հարցը եւ ՀՀ կառավարությունը ստիպված թեստեր գնեց արտերկրից։

Նշենք, որ օրեցօր Հայաստանում կորոնավիրուսով վարակվում են հարյուրավոր մարդիկ․ նրանց թիվն անցել է 11 հազարը։