Թրամփը վերահրապարակել է Պուտինի՝ իր մասին գրառումը (լուսանկար)

Թրամփը վերահրապարակել է Պուտինի՝ իր մասին գրառումը (լուսանկար)

Սպիտակ տան նոր ղեկավարին, ըստ երևույթին, դուր է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանությունը ԵՄ-ի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրերի վերաբերյալ։ 
Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում վերահրապարակել է Պուտինի՝ իր մասին արտահայտած կարծիքը։
«Հավատացնում եմ ձեզ. Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի այնտեղ:  Եվ բոլորը, կտեսնեք, դա տեղի կունենա արագ, շուտով, նրանք բոլորը կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և մի կշարժեն իրենց պոչը: Ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ նկատի առնելով ԵՄ անդամ երկրների ղեկավարներին:

Թրամփը կրկին հրապարակել է գրառումը՝ առանց որևէ բացատրության։