Կապան-Գորիս ավտոմայրուղու միջադեպերը տխուր մտորումների են հանգեցնում

Կապան-Գորիս ավտոմայրուղու միջադեպերը տխուր մտորումների են հանգեցնում

Այսպիսով, շնորհիվ ազերիների, «փչացվեցին» Հայաստանում բոլոր կեղծ հեղի­նակությունները. նախա­գահներ, վարչապետներ, նախարարներ, իրավա­պահներ, ակադեմիկոսներ, դոկտորներ ու պրոֆեսորներ, օլիգարխ­ներ, գողականներ…одним словом-вся шпана, корчащая из себя слона.
Նախագահներ, որոնց նայելիս սարսափում էիր:

Վարչապետներ, որոնց լսելիս, կարծում էիր, թե ամերիկաները, եվրոպաները, ճապոնիաները ու նման թույլ զարգացածները չոքել են հայկական հրաշքի առաջ:
Նախարարներ… 

Իրավապահներ, ազերիների իրավոնքները պահպանողներ...
Ակադեմիկոսներ, որոնց կողքին կանգնելով, կարծում էիր, թե հանճարեղ գիտնական ես:
Օլիգարխներ, եթե թույլ էին տալիս մեկ ակնթարթ իրենց նայել, քեզ պատկերացնում էիր միլիարդատեր:

Գողականներ, որոնց մեկ հայացքը բավական էր՝ տակդ թրջելու համար:
Թաղային հեղինակություններ` մոլորություն, թյուրմացություն, բայց նրանց հարգում է ոստիկանությունը, որը չի համարձակվում երևալ Գորիս-Կապան ավտոմայ­րուղում, մինչդեռ Շառլ Ազնավուրի հրապարակում կանանց է քաշքշում:

Հ.Գ. Փաստորեն, այս հեղինակություններին, որոնք իրենց 30 տարի զգացել են հպարտ ու անպարտ, նրանց Արցախը հետաքրքրել է այնքանով որքանով...

Գագիկ Վարդանյան