Ռոնալդուն և սիրելին հայկական ռեստորան են այցելել. լուսանկար

Ռոնալդուն և սիրելին հայկական ռեստորան են այցելել. լուսանկար

Արգենտինացի մոդել և Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, այս հանգստյան օրերին ընտանիքի հետ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքի հայկական Լավաշ ռեստորանում  նշել է իր 29-ամյակը։ Այս մասին հայտնում է alarabiya.net-ը։
Ինստագրամի իր էջում Ջորջինան լուսանկար է հրապարակել, որում նա է,  սիրելիի և երեխաների հետ՝ եռահարկ տորթի ֆոնին։

Ծննդյան տորթը զարդարված է ծաղկային ձևավորումներով, իսկ վրան պորտուգալերենով գրված է  եղեկ «Ծնունդդ շնորհավոր, Ջորջինա»:

Ռեստորանի ինստագրամյան էջում ևս լուսանկարներ և տեսանյութ է հրապարակվել, որին կից գրել են, որ պատիվ էր նրանց հյուրընկալելը։