Պուտինը խուսափեց Բրազիլիա մեկնել. ո՞րն է պատճառը

Պուտինը խուսափեց Բրազիլիա մեկնել. ո՞րն է պատճառը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի անունից Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովում կգլխավորի ռուսական պատվիրակությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Մարատ Բերդիևը։ Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը։
Բրազիլիան այն երկրներից է, որը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը:

Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել 2023 թվականի մարտին։ 
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է գագաթնաժողովին, սակայն նշել է, որ Կրեմլի ղեկավարն ինքը պետք է գնահատի այցի հետեւանքները։

Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը նշեց, որ չի մեկնի Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, որպեսզի «չխանգարի իրադարձության բնականոն գործունեությունը»։ Միաժամանակ նա նշեց, որ ՄՔԴ որոշումները «հեշտությամբ կարելի է շրջանցել»՝ կնքելով միջկառավարական համաձայնագիր։