Գերմանական DW-ն՝ Փաշինյան Ալիեւ բանավեճի մասին․ մաս․ 1-ին

Գերմանական DW-ն՝ Փաշինյան Ալիեւ բանավեճի մասին․ մաս․ 1-ին

Գերմանական DW-ն, բավականին ընդարձակ ռեպորտաժով անդրադարձել է նախօրեին Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ բանավեճին։ Պարբերականը գրում է, որ Մյունխենի անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի կազմակերպիչներին կարելի է շնորհավորել պրեմիերայի առիթով։ Մի քանի տարի շարունակ նրանք փորձում էին կազմակերպել բանավեճ Լեռնային Ղարաբաղի թեմայով, եւ ամեն անգամ մեկն ու մեկը կողմերից հրաժարվում էր։ Այս անգամ կարծես թե հաջողվել էր եւ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը փետրվարի 15-ին բանավիճեցին մի չճանաչված հանրապետության խնդրի մասին, որը կարգավորել անհնար է արդեն ավելի քան քառորդ դար։ Պարբերականը նկատում է, որ պլանավորված էր, որ խոսելու են ապագայի մասին, սակայն պարզվել է, որ անցյալի բեռը չափազանց ծանր է եղել։

 

Պատմական փաստարկների փոխանակություն

Բոլոր առումներով պատմական բանավեճը, որն ուներ «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» չեզոք վերնագիրը, պլանավորված էր անցկացնել կոնֆերանսի երկրորդ՝ բավական լարված օրվա ընթացքում։ Այն տեղի ունեցավ գուցե եւ շնորհիվ այն բանի, որ երկու լիդերները արդեն հանդիպել էին 2019 թվականին։ Ոչ մեծ սրահը ծայրեիծայր լեփ-լեցուն էր հակամարտության կողմերի ներկայացուցիչներով։ Խոսում էին անգլերեն։ Առաջինը խոսք վերցրեց Իլհամ Ալիեւը, ով միանգամից իր դիրքորոշումը բանաձեւեց եւ կրկնեց հետո բազմիցս․ «Լեռնաին Ղարաբաղը հանդիսանում է պատմականորեն Ադրբեջանի մաս»։ Իր խոսքը հաստատագրելու համար նա ռեգիոնի պատմական ընդարձակ էքսկուրս է անցկացրել , հիշատակելով նաեւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։