Իմ հետևից սուլում, վիրավորում են, ես ողջունում եմ․․․

Իմ հետևից սուլում, վիրավորում են, ես ողջունում եմ․․․

Ես այս մարդուն՝ արդարադատության նախարարին,  չեմ հասկանում։ Ասում է՝ «Քայլելով՝ նախարարությունից եկա այս ֆորումին, եւ դրսում մի քանի հարյուր մարդիկ էին բողոքի ցույց անում: Նրանք սուլում էին իմ հետևից, հնչեցնում էին քննադատություններ, ու նրանցից ոմանք հնչեցնում էին վիրավորանքներ: Ես ժպտացի նրանց, ես ողջունեցի նրանց եւ մաղթեցի առողջություն ու բարօրություն»։ 
Լավ, որ այդպես է, էլ ինչու՞ եք օրենքներ ընդունել, որ վիրավորողին, ծանր վիրավորողին հայհոյողին քրեական կամ այլ պատասխանատվության ենթարկեն։ 

Մարդիկ լավ էլ սուլում, վիրավորում են, ժպտացեք, անցեք։ Առողջություն մաղթեք, որ  չհիվանդանան ու կարողանան լավ սուլել։ 

Ասածը շատ նման է իրենց խաղաղության օրակարգին՝ դուք մեր տարածքները վերցրեք, մեզ սպանեք, տներից դուրս հանեք, աղջիկներին բռնաբարեք, մեկ է, մենք ժպտալու ենք ու առողջություն մաղթենք ձեզ։ ԵՄ-ի տիկիններին կարող եք նման հոգեցունց ստերով կերակրեք, բայց ժողովուրդը ձեզ հո գիտի՞․․․