ՕՊԵԿ+-ում դիտարկում են նավթի արդյունահաման ծավալների կրճատման ժամկետի երկարաձգումը

ՕՊԵԿ+-ում դիտարկում են նավթի արդյունահաման ծավալների կրճատման ժամկետի երկարաձգումը

ՕՊԵԿ+-ում դիտարկում են նավթի արդյունահանման ծավալների կրճատման գործող տեմպի ժամկետների երկարաձգումը երկու-երեք ամսով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հրապարակման, քանի որ իրադրությունը նավթային շուկայում արագ կերպով փոփոխվում է, ապա նախընտրություն է տրվում կարճաժամկետ միջոցառումների իրականացմանը։

Հիշեցնենք, որ ապրիլին ՕՊԵԿ+-ում պայմանավորվածություն ձեռք բերվեց նավթի արդյունահանման ծավալները կրճատել 9,7 միլիոն բարելով՝ օրական կտրվածքով՝ մայիս-հունիս ամիսների համար, 7,7 միլիոն բարել օրական կտրվածքով նվազեցնել տարվա երկրորդ կեսի համար եւ  5,8 միլիոն բարել էլ օրական նվազեցնել ծավալը մինչեւ 2022 թվականը։ Հունիսի 9-10-ին ՕՊԵԿ+-ում նախատեսում են քննարկել շուկայում տիրող իրադրությունն ու գործարքի ճակատագիրը։ Կոնֆերանսը լինելու է տեսակապային ֆորմատով։