Բռնությունն արդարացնող պատգամավորուհիներից մեկը փորձում է սլաքներն ուղղել հանրության դեմ

Բռնությունն արդարացնող պատգամավորուհիներից մեկը փորձում է սլաքներն ուղղել հանրության դեմ

Բռնությունն արդարացնող պատգամավորուհիներից մեկը փորձում է սլաքներն ուղղել հանրության դեմ, իբրև թե՝ մարդկանց ընդամենը առիթ էր պետք դիմակ չկրելու համար և առիթն այդ վրա հասավ արցախյան հայտնի նկարի տեսքով։ Այսինքն նորից հանրությունն է մեղավոր։

Ի դեպ պետք չի տարակուսել կամ էլ զարմանալ այս մոտեցումից։ Սա է նրանց քաղաքան թիմի փիլիսոփայությունը, նրանք հանդես են գալիս էլիտիզմի դիրքերից։ Էլիտան՝ իմաստունների դասակարգը կամ էլ բրահմանների վարնան բարձրագույն ճշմարտության կրողն է, իսկ պողոսները՝ ստրուկները կամ էլ շուդրանը միշտ մեղավոր են։ Սա է էլիտիզմի էությունը։

Ի դեպ մենք շարունակելու ենք դիմակ ու ձեռնոց կրել, շարունակելու ենք ախտահանվել ու պահել բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եվ այս ամենը անելու ենք նույնիսկ այն դեպքում, երբ էլիստիստները ամեն երեկո հերքում են առավոտվա իրենց հորդորներն ու պնդումները։ Այն ինչ հիմա ունենք կարող ենք վերնագրել որպես ծնունդը էլիտիզմի և հանրային շերտավորման։ Դրա մեկնարկը դրվեց այն ժամանակ, երբ միահեծան գահակալը հորդորեց պողոսներին չծուլանալ և հնազանդվել խոշոր կապիտալի կամայականություններին։