«Պուտինի հետ ձեռքսեղմումից հետո որոշ ժամանակ ձեռքերս չեմ լվացել». ՌԴ վերադարձած քաղաքացի

«Պուտինի հետ ձեռքսեղմումից հետո որոշ ժամանակ ձեռքերս չեմ լվացել». ՌԴ վերադարձած քաղաքացի

Կալանավորների փոխանակման արդյունքում Ռուսաստան վերադարձած Ռոման Սելեզնեւը ցնցված է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից, ով անձամբ է նրան դիմավորել օդանավակայանում։ Նա ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել այն մասին, թե ինչպես է անցել իր հանդիպումը Ռուսաստանի ղեկավարի հետ Վնուկովոյում:

Հայրենիք վերադարձած ռուսաստանցին խոստովանել է, որ երախտապարտ է Պուտինին իրեն ամերիկյան բանտից փրկելու համար։ «Երբ նրան տեսնում ես հեռուստացույցով, դա մի բան է, բայց երբ նա անձամբ խոսում է քեզ հետ, հասկանում ես, որ նա հոգ է տանում բոլորի մասին», - ասել է Սելեզնևը «Известия»-ին տված հարցազրույցում:

Սելեզնևը խոստովանել է, որ նախագահի հետ ձեռք սեղմելուց հետո որոշ ժամանակ ձեռքը չի լվացել, իսկ օդանավակայանում հանդիպման ժամանակ քիչ էր մնում ուշաթափվեր, երբ Պուտինը սեղմել է ձեռքը։ «Ես շոկի մեջ էի, քիչ էր մնում ընկնեի այնտեղի սանդուղքից», - RT-ի հետ զրույցում կիսվել է Սելեզնևը՝ նկարագրելով իր զգացմունքները Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։ Տուն վերադառնալուց և բուժում անցնելուց հետո Սելեզնևը պատրաստակամություն է հայտնել օգնել Ռուսաստանին բոլոր հնարավոր միջոցներով։

«Ինչ էլ որ ինձանից պահանջվի, ես կանեմ», - ասել է նա: