Մի սկետչ էլ կա, երբ «Թուքումուր» թերթի խմբագրին պետավտոտեսուչն ասում է՝ բարի ճանապարհ ու 3 մատ ցույց տալիս

Մի սկետչ էլ կա, երբ «Թուքումուր» թերթի խմբագրին պետավտոտեսուչն ասում է՝ բարի ճանապարհ ու 3 մատ ցույց տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր ասուլիսին հերթական անլուրջ հայտարարությունը արեց՝ իր նշանակած, երկրի նախկին ԱԱԾ պետին նմանեցնելով «Կարգին սկետչի» պատանյակի հետ, երբ տղան 1000 դրամ ստանալու համար անընդհատ ասում է, որ  «ես ամեն ինչ գիտեմ» ու վերջում հայտնվում անհարմար վիճակում։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր մի գրագողություն արեց,  քանի որ ըստ յութուբյան ժամանակագրության՝ դրա հեղինակային իրավունքը պատկանում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ով այդ նույն բանը ասել է դեռ հունվարի տասին։

Դե ինչ,եթե Նիկոլ Փաշինյանն այդքան սիրում է  «կարգին սկետչեր», ապա հաստատ նայած կլինի այն սկետչը, որտեղ վարորդը «Թուքումուր» թերթի գլխավոր խմբագիր Հայկ Մարությանն է։ Մինչ նա ամբողջ ճանապարհին մեքենան վարելիս իր լրագրողին բացատրում է, որ նա պետք է այնպիսի հոդվածներ գրի, որ գան խմբագրություն ու գլխավոր խմբագրին ծեծեն, ջարդեն, լարեն Հայաստանից , իսկ հոդվածներից էլ թքի ու մրի հոտ գա, մեկ էլ  կոռուպցիոներ ավտոտեսուչ Մկոն կանգնեցնում է նրան։

Հայկոն, ուրախությունից սփրթնած ու կանխավայելումով, թե ինչ է անելու նրա հետ, միացնում է տեսախցիկն ու գրեթե մտցնում տեսուչի բերանը՝ մեկնաբանելով, որ տեխզննումն անցել է երկու օր առաջ, փաստաղթերը կարգին վիճակում են։ Տեսնենք, թե այսքանից հետո ինչ կասի ինձ անտեղի տեղը կանգնացրած պետավտոտեսուչը»։

Իսկ ավտոտեսուչը ընդամենը հարցնում է,թե ձայնագրիչի վրա վիդեոկամեռա՞ էլ կա, ու ստանալով պատասխան,որ ոչ, ցույց է տալիս 3 մատ ու ասում՝ դե, ուրեմն, բարի ճանապարհ։