Քաղաքապետարանում վարակակիրներ են եղել

Քաղաքապետարանում վարակակիրներ են եղել

Մինչ Երևանի ավագանու այսօրվա հերթական նիստի մեկնարկը քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին մեծ կազմով ներկայանալու համար, ապա նշեց, որ քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակված անձինք եղել են։

«Ուզում եմ արձանագրել, որ մեր մարմինը, թե քաղաքապետարանը, թե ավագանին, գրեթե միշտ՝ սկսած մարտ ամսից՝ ավագանու բոլոր նիստերին բոլորը եղել են դիմակներով, այսինքն՝ պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ։ Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք՝ մինչև էս վերջերս, հուսով եմ նույն ձև կշարունակվի»,-եզրափակեց նա։