Ընդվզում․ «Բա ու՞ր են այդ գումարները, որ ոչ ոք չի ստանում»

Ընդվզում․ «Բա ու՞ր են այդ գումարները, որ ոչ ոք չի ստանում»
Վարչապետին լսենք․
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ:

Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք:

Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով:

Սովորաբար նման հայտարարությունից հետո մարդիկ, մանավանդ, որ իրենց ընտրած վարչապետն է, շնորհակալական խոսքեր են գրում, ոգևորվում ու ասում, որ միասին կհաղթահարեն դժվարությունը։

Վարչապետի հայտարարություն- գրառման տակ տխուր պատկեր էր։ Հազարից ավելի գրառումներ են ու հատուկենտ դրական խոսքեր, որոնք ընդհանուր տխուր պատկերի վրա ծաղրի են նմանվում։ Առաջ, երբ հազարից մեկ մի քննադատություն էր լինում, խմբերով հարձակվում ու քրքրում էին գրառում անողին։ Հիմա այնպիսի պատկեր է, ասես իրենք չեն Նիկոլ գոռացել, իրենք չեն բերել։ Ո՜նց էին հավատում, եթե ասեր՝ մածունը սև է, կհամաձայնվեին։ Ինքս ծանր մտայնությամբ եմ բարձրացնում այս հարցը՝ ի՞նչ եղավ ու հուսով եմ նույն հարցը ավելի խորությամբ իրեն կտա վարչապետը՝ որտե՞ղ սխալվեցի։ Փորձում եմ մտածել՝ ինչպե՞ս կարելի է ուղղել սխալը և դժվարանում եմ գտնել պատասխանը։ Երբ տան հիմքը սիրով ես շաղախում, ամուր է լինում, երբ ատելությամբ՝ երերուն։ Տան հիմքում չդրվեց այդ սերը ու  պատասխանը չի ուշանում։ Ցնցվում է շենքը ու այդ շենքի մեջ բոլորս  միասին ենք։ Լսենք մարդկանց․

Hamlet Araqelyan Մարդ կա՞, որ ստացելա։ Ու ո՞նց շատ հետաքրքրիրա․․․ (Mard ka vor stacela? Y vonc shat hetaqrqira...)

Alexandros Afrikyan Հա, հա, հա, էտ ու՞մ մեջ ես բաշխե,  էռնակ իմանամ

Nver Pogosyan Բա ու՞ր են այդ գումարները, որ ոչ ոք չի ստանում

Արտակ Կոստանդյան Ինձ հասանելիքը ճամփեքին է մնացել

Rooz Hovakimyan Մարդիկ կա՞ն, որ ստացել են, արձագանքեք

Վահրամ Ոսկանյան Տենաս էդ ումնա բաշխվել՞, արդեն մի ամիսա տանը նստած եմ, բավական է, վերջ տվեք էս ցիրկին կամ թողեք աշխատենք կամ տեր կանգնեք էս ժողովրդին

Anushik Zohrabyan Իսկ ո՞վա ստացել,  թող մեկին ցույց տան, չկա

Mikayel Ananikyan Ու՞մ են բաժանել, եթե հնարավոր է, կոնկրետ նշեք

 

Marina Malyan Տղա ջան իսկ ու՞ ր են այդ ընտանիքները ( txa jan isk urennayd yntaniqery)

Alina Mashadyan Լավ հա.. .ում հարցնում ես ծայրահեղ վիճակում են ու շահառու չեն հանդիսանում

Amalya Sahakyan Ստվերում են մնում էլի էն խեղճ մարդիկ, ու՞մ են տալիս էդքան (Stverum en mnum eli en xexj mardik umen talis edkann)

 Кнарик Узунян Բայց ու՞մ է հասել այդ օգնությունը խնդրում եմ արձագանքել

Kristine Tonoyan Հասարակ ժողովուրդը մենակ ձեզանից է էդ միլիոնների մասին տեղեկանում

Karine Miqayelyan Պարոն վարչապետ ջան կասե՞ք, խնդրում եմ, ու՞մ է հասնում այդ օգնությունը, եթե իմ քույրն ունի 8 երեխա, որոնցից երկու տղաները  ձեզ համար ծառայում են ու իրենց ընտանիքին ոչ մի կետով չի հասնում, եղբայրս ունի հինգ երեխա, նպաստառու չեն, իրենց չի հասնում, ես ունեմ երեք երեխա և տուն չունեմ, ինձ չի հասնում․ կասե՞ք, որ շատ խնդրեմ, ու՞մա հասնում։  (Paron varchapet jan kaseq xndrum em ume hasnum et ognutyun@ ete im quyrn uni 8erexa voron ic 2txaner@ dzer hamar carayum en u irenc @ntaniqin voch mi ketov chi hasnum, exbayrs uni 5 erdxa npastaru chen irenc chi hasnum es unem 3 erexa u tun chunem indz chi hasnum kaseq vor shat xndrem uma hasnum)

Артур Никогосян 1000-ից ավել քոմենթ կա գրած ու ոչ մեկ բայց փողի երեսը չի տեսել, կա՞ մեկը, որ գոնե ասի՝ հա, իմ հարևանը, բարեկամը ստացել է այդ գումարից (1000ic avel koment ka grac u voch mek et poxi eresy chi tesel,ka meky vor gone asi ha es gitem im harevany barekamy stacela et gumaric)

Jemma Karamyan ինչ որ չտեսանք էդ գումարը

Valod Kirakosyan Պարոն Փաշինյան, որքան խոստումներ եք տալիս,այնքան շատ ենք հիասթափվում, ունեմ 2 անչափահաս զույգ երեխաներ, 3-րդ կարգի հաշմանդամ հայր,7 հոգանոց ընտանիք, միայն կինս է գրանցված աշխատող, ես էլ ապրանքներ էի առաքում տնտեսական խանութները, և հիմա փակ է այդ ամենը, ո՞նց ապրենք,  ասեք, ո՞նց գոյատևենք։ Ձեր ոչ մի ծրագիր մեզ չի վերաբերվում, բաժանել եք 13.000.000.000 դրամ՝ ու՞մ, նրա՞նց, որ փողով դասավորել են նպաստ, թե՞ օլիգարխի բարեկամները միայնակի թուղթ են հանել՝ դրանց։ Հը՞, ասեք, խնդրում եմ

Mashul Mashul Ինչպե՞ս եք բաժանում , եթե ձեր իսկ ասված դիմումի ծրագիրը ակտիվ չի։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառում, ամսի 10-ից պետք է ակտիվ լիներ հարգելի պ. Փաշինյան, ու դրա հետ մեկտեղ ուզում եք 30 օրով երկարացնել արտակարգ դրությունը։ Գոնե դուք հետեւու՞մ եք այս իրավիճակին, թե մենակ ամպագոռգոռ բառեր եք գրում զուտ գրելու համար

Meline Gabrielyan Ես նույնիսկ երկու ձվի գումար չունեմ, որ ներկեմ, երեխեքս ուրախանան  (Es nuynisk  2 dzvi gumar chunem vor gone nerkem erexeqs irar het xaxan)

Հայկ Եղիազարյան Եթե իրոք ճիշտ են ներկայացված թվերը, ապա կխնդրեմ հրապարակել օգնություն ստացողների ցուցակը, որովհետև ես ծայրահեղ ծանր վիճակում ում գիտեմ, նրանցից ոչ մեկն էլ չկան այդ ցուցակում, ուստի կխնդրեմ հրապարակել օգնություն ստացողների անունները

Рузанна Левонян Պ.Փաշինյան ինչքան փորձում ենք, որտեղ փորձում ենք տալիս է նման շահառու չի գտնվել։Իսկ կարո՞ղ է չենք ծնվել,երկրի երեսին գոյություն չունենք տեղյակ չենք։Ես 14 տարեկան երեխայինն եմ փորձում, որ ամուսինս աշխատանքից ազատվել է մարտի 13–ից, հիմա չի աշխատում։Ասում է նման շահառու չի գտնվել։ Գոնե 9-րդ կետը լինի որպես երկու անչափահաս երեխայինը, փորձեմ։ Բայց էլի եմ ասում ես պետք է 14 տարեկան երեխայինը ստանամ, փաստ, գրեցի։ Թե ովքեր են այդ ստացողները՝ չգիտենք։Ստեղ, մեկնաբանություններում կա՞ նման մեկը, որ ստացել է իմ ասածը։ Որ երեխան 14 տարեկան է, հայրը այդ ժամանակահատվածում ազատվել է կամ ընդհանրապես կա՞ն ստացողներ, ժողովուրդ, և որպես ինչ շահառու են հանդիսացել։Կներեք, որ հարցնում եմ։ Ես մտածում եմ, որ մենք արդեն ծնված չենք և ոչ մի տեղ գրանցված չենք

Arman Hovhannisyan գոնե խոսքներդ մեկ արեք նոր մարդկանց խաբեք ....

Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան
18 ч. ·
Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2.307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188.732.000 դրամ։

Նիկոլ, հիմա ո՞վա ում խաբում, Զարուհի Բաթոյանը քե՞զ,  թե դու էս սոված ժողովրդին...
Gohar Malkhasyan Մեր ընտանիքում 6 անձ՝ որից մեկը նորածին( բնականաբար մայրը չի աշխատում), 3 -ը հարկադիր պարապուրդի մեջ,1-ը ՝ գործազուրկ չդառնալու համար ստիպված տաքսիով է գնում գործի գալիս... ու ձեր գրած աջակցության ստանդարտներին ոչ մի կետով չենք համապատասխանում...հարց՝ բա ի՞նչ անենք , նստենք ինչի՞ սպասեեենք

Պատվերով Հայելի Բացեք մարդիկ գնան աշխատեն, այս վիրուսը ավելի հեշտ կբուժեք, քանց տանը անորոշության մեջ սրտանոթային դարձած մարդկանց....թեստավորումից հետո էլ սկսելու եք ստենդավորման մասին մտածել

 

Ասեմ, որ գրառում անողների էջերն եմ նայել, իրական մարդիկ են, ինչքանով կարողացել եմ հասկանալ։  Մի քանիսի հետ օնլայն զրուցել եմ, չեմ տեղադրել էթիկային չհամապատասխանող ոչ մի գրառում, ավելին՝ վիրավորական բառերը հանել եմ։