Հղիությունը կնոջը փրկել է քաղցկեղից

Հղիությունը կնոջը փրկել է քաղցկեղից

Բրիտանական Կարդիֆի բնակչուհուն հղիությունը փրկել է օնկոլոգիական հիվանդությունից։ Daily Mail-ի փոխանցման համաձայն, հղիության 21-րդ շաբաթում քսանյոթամյա Ջեյդ Պալմերի մոտ սկսվել են գլխացավեր։ Հերթական անգամ բժշկի այցելության ժամանակ նա այդ մասին հայտնել է բժիշկներին։ Քանի որ գլխացավերը չէին դադարում, նրան խորհուրդ տրվեց 38-րդ շաբաթվա ընթացքում հղիության՝ ծննդաբերել։

Ծննդաբերությունից առաջ կատարված տոմոգրամմայի ժամանակ բժիշկները հայտնաբերել են, որ կնոջ մոտ եզակի տեսակի քաղցկեղ կա։ Այն հնարավոր է եղել արագ հայտնաբերել եւ ժամանակին հեռացնել։ Բժիշկները նշել են, որ գլխացավերը կապ չեն ունեցել քաղցկեղի հետ եւ զուտ պատահականությամբ նպաստել են, որպեսզի կինը հետազոտվի ճիշտ ժամանակին եւ բուժվի քաղցկեղից։