Սահմանվեցին տրանսպորտային նոր փաթեթներ

Սահմանվեցին տրանսպորտային նոր փաթեթներ

Երեւանի ավագանին հավանություն տվեց տրանսպորտի նոր փաթեթին։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի մարտի 1֊ից։

Հիշեցնենք, ոի Երևանի ավագանին այսօր քննարկում էր տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում փոփոխությունները։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել էր սպասվող փոփոխությունները։

Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ:

90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե:

1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր:

Արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։

Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից: