«Վաթս ապպ» մեսենջերը դարձել է ավելի հարմար եւ կիրառական

«Վաթս ապպ» մեսենջերը դարձել է ավելի հարմար եւ կիրառական

«Վաթս ապպ» մեսենջերի թիմը, թողարկել է մի ամբողջ շարք նորարարություններ սմարթֆոն օգտագործողների համար, որը մեսենջերը դարձնում է ավելի հարմարավետ ու կիրառական։ Ի հայտ է եկել զանգի սպասման հնարավորություն։

Օգտատերը կարող է ընդունել զանգ մեսենջերից, այլ խոսակցության ընթացքում՝ զուգահեռ։ Բացի այդ, մեսենջերը կունենա նաեւ հիշեցումների հարմարանք, որով հնարավոր կլինի տարբեր հարցերի հետ կապված հիշեցումներ ստանալ մեսենջերով։ Միաժամանակ նաեւ մեսենջերից հեռացվել է այն ամենը, ինչը սմարթֆոնների լիցքավորումը արագ սպառում էր։