էս իշխանություններից не в восторге, բայց բանակի շատ բաներ դուրս չեն գալիս

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի ինքնապաշտպանական առաջին ուժերի առաջին հրամանատար, ազատամարտիկ Արկադի Կարապետյանը:
- Գրգորի Խաչատուրովը ձերբակալվեց, հետո դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը, Սեյրան Օհանյանը քրեական հետապնդման է ենթարկվում, Արցախի ՊԲ հրամանատարներ Միքայել Արզումանյանը, Ջալալ Հարությունյանը։ Առհասարակ նրանք, ովքեր ավանդ ունեն բանակի կայացման գործում, ենթարկվում են քրեական հետապնդումների: Ձեր կարծիքով` ինչո՞ւ:
- Իսկ դու հաստատ գիտե՞ս, որ իրենք բանակի համար շատ լավ բաներ են արել: Ասածս էն ա, որ էս իշխանություններից не в восторге, սակայն հարցը դա չէ: Գրիգորիին չեմ ճանաչում, գուցե լավն ա, չգիտեմ, բայց մնացածը շատ վիճելի հարցեր են, ես գիտեմ, թե ով ինչ ա արել բանակի համար: Վերջը, մի խոսքով: Ինձ համար էլ շատ բաներ մութ են: Բանակի շատ բաներ դուրս չեն գալիս, իշխանությունների շատ բաներն էլ դուրս չի գալիս, բայց ում, որ դու նշում ես, վերջը մի խոսքով.... ես ինչ խոսում եմ, պատասխանատու եմ:
- Իսկ Ձեր գնահատմամբ` երկիրն ի՞նչ վիճակում է:
- Երկիրը լավ վիճակում չի, էդ սաղ էլ գիտեն:
- Արցախը երկու ամսից ավելի է, բլոկադայի մեջ է, ի՞նչ անել:
- Սաղ էլ գիտեն, որ բլոկադայի մեջ ա, որ ասում ենք՝ չեն լսում, որ լսեն, էն վախտ կհասկանան:
- Ամեն դեպքում լսողներ կան, դուք կարող եք ասել:
- Լսողներին ինչ պետք ա անձամբ ասում եմ:
- Գրիգորի Խաչատուրովի մասին, կարծես, լավ կարծիք ունեք:
- Խաչատուրովի գործողությունները տեսել եմ, դուրս եկել են:
- Ի՞նչ գործողություններ:
- Դե վերջը, մի երկարացրու:
- Իսկ Խաչատուրովին ձերբակալելուն ի՞նչ գնահատական կտաք:
- Էլի եմ ասում` չգիտեմ:
- Ինչո՞ւ եք այդպես անտարբեր։ Լինելով զինվորական խուսափում եք խոսել բանակի մասին, ի՞նչ է դա, եթե ոչ անտարբերություն:
- Ես քեզ պե՞տք ա պատմեմ, թե ինչ կա չկա՞, ինձ գնահատական մի տուր:
Կարծիքներ