Կառավարական առանձնատների մոտ ոստիկանական մեծ ուժեր են

Կառավարական առանձնատների մոտ ոստիկանական մեծ ուժեր են

«Ազատագրական շարժումը» շարունակում է քայլերթը մայրաքաղաքի փողոցներում։ Այժմ շարժումը հասել է կառավարական առանձնատների դիմաց , որտեղ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

«Անհայրենիք, անհայրենիք, անհայրենիք»,- վանկարկում են շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները։

Հիշեցնենք՝ շարժման երեք հիմնական պահանջներն են՝ հանրայնացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, թշնամուն Սյունիքով միջանցք չտրամադրել և զինել բանակը։