Սիմիդյանն ի՞նչ գործ ունի «ապաքաղաքական» ՀՖՖ-ում

Սիմիդյանն ի՞նչ գործ ունի «ապաքաղաքական» ՀՖՖ-ում

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար  և կարկառուն ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով)։ Նախ նշենք, որ այդ պաշտոնն ամենևին չի ենթադրում, որ պետք է քաղաքական գործիչ կամ պաշտոնյա այն զբաղեցնի, ճիշտ հակառակը՝ իշխանականների այն պնդումներին, թե Հայաստանում սպորտը պետք է ապաքաղաքական լինի, և որի ֆոնին Արթուր Վանեցյանի հրաժարականը տեղի ունեցավ, տրամագծորեն հակասում է։ Հասկանալի է նաև, որ Սիմիդյանը ՀՖՖ-ում ոչ թե խորհրդականի, այլ վերահսկողի և իշխանության աչք ու ականջի դեր է խաղալու, իսկ այն պնդումները, որ սպորտն ու քաղաքականությունը միմյանցից անջատ են, այս նշանակմամաբ կորցնում են իրականության հետ իրենց վերջին աղերսները։