Արմեն Սարգսյանը հրաժարականից առաջ զանգեց ինձ. Փաշինյան

Արմեն Սարգսյանը հրաժարականից առաջ զանգեց ինձ. Փաշինյան

Արմեն Սարգսյանը զանգահարել է ինձ, խոսել ենք հրաժարականի մասին։ Ես նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե արդեն իսկ կայացրել է որոշումը։ Այդ զանգը հրաժարականից մոտավորապես 3,5 ժամ առաջ է եղել, ես էլ այդ ժամանակ եմ իմացել։ Այս մասին քիչ առաջ առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումները հայտնի են։Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։ Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում»,- ասաց Փաշինյանը։