Սուարեսին մեղադրել են իտալական քաղաքացիություն ստանալիս խարդախություն կատարելու մեջ

Սուարեսին մեղադրել են իտալական քաղաքացիություն ստանալիս խարդախություն կատարելու մեջ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը օրենք է խախտել՝ Իտալիայում՝ իտալերեն լեզվի քննություն հանձնելու ժամանակ՝ իտալական անձնագիր ստանալիս։ Ըստ հրապարակման, թեստի առաջադրանքները նախապես համաձայնեցված են եղել մարզիկի հետ։

Ուրուգվայցի մարզիկը ստացել է B1 կատեգորիա, ինչը նշանակում է, որ տիրապետում է լեզվին այնքան, որ կարող է զրուցել եւ հասկանալ իրեն ասվածը գրեթե ամբողջությամբ։ Այժմ մարզիկը ստիպված է լինելու այս գործի շրջանակներում ցուցմունք տալ։