Կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Կիրականացվեն չպայթած  զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Հարգելի հայրենակիցներ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարնբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում: 

2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից, այն դարձնելով ավելի անվտանգ՝ հավանական սպառնալիքներից:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն