Հասարակություն

ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացնում «Ուրբան» տերմինալում

ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացնում «Ուրբան» տերմինալում

«Հրապարակի» տեղեկություններով` այս պահին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացնում «Ուրբան» տերմինալում։

Մեզ հասած տեղեկություններով` երկու բեռնատարում՝ բանանի արկղերում հայտնաբերվել է հսկայական ծավալի թմրանյութ։ Բեռնատարները վրացական համարներով են։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Իտալիայում ևս հսկայական քանակի թմրանյութ էր առգրավվել, որը պետք է Հայաստան ուղևորվեր։

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել տերմինալից, տնօրենը հերքեց: Մեր լրագրողական խումբը մեկնեց տերմինալ, առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհաղորդենք:

ՀԳ Լուրը հրապարակվելուց հետո մեզ հետ կապվեցին ՊԵԿ լրատվականից եւ ասացին՝ «ՊԵԿ-ը չի հաստատում լուրը», սակայն հավելեցին․ «Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն այս պահին իր գործառույթների շրջանակում իրականացնում է հսկողական միջոցառումներ»։ Թե ինչ են իրենցից ներկայացնում հսկողական գործառույթները, հրաժարվեցին մեկնաբանել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image