106 տարեկանում մահացել է Հոլիվուդի լեգենդ Ջուլի Գիբսոնը

106 տարեկանում մահացել է Հոլիվուդի լեգենդ Ջուլի Գիբսոնը

Հյուսիսային Հոլիվուդում 106 տարեկան հասակում մահացել է Ջուլի Գիբսոնը, իսկական անունը՝ Քամիլ Սորեյ։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։ Ինչպես հայտնել է երգչուհու զարմիկ Ջեյմդ Ռոջերսը, 106-ամյա արտիստուհին մահացել է քնի մեջ։ Վերջին երեք տարիներին նա գամված է եղել անկողնում։

Նշենք, որ Գիբսոնը ծնվել է 1913 թվականին Լյուիսթոնում, Այդահոյի նահանգ։ Նախապես աշխատել է որպես ռադիոյի հաղորդավար։ Առաջին բեմելը եղել է 1941 թվականին։ Իր կարիերայի ընթացքում Գիբսոնը աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Պրեստոն Ստերջեսը, Օրսոն Վելսը, Ջոն Հյուսթոնը, Այդա Լուպինոն եւ այլք։ Առաջին անգամ ամուսնացել է սցենարիստ Դին Դիլանի հետ, ապա՝ օսկարակիր ռեժիսոր Չարլզ Բարտոնի։