Լսել ե՞ք թասիբն ինչ բան է. Քոչարյանի փոխարեն ներողություն խնդրեց Սասուն Միքայելյանը | Հրապարակ 03.10.2019

Լսել ե՞ք թասիբն ինչ բան է. Քոչարյանի փոխարեն ներողություն խնդրեց Սասուն Միքայելյանը | Հրապարակ 03.10.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտության համար ներողություն է խնդրում նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է «անհեթեթ» հայտարարություններ տարածելով և որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ «իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»