Որ դեպքում է պոմիդորի օգտագործումը վնասակար 

Որ դեպքում է պոմիդորի օգտագործումը վնասակար 

Ռուս սննդաբան, բժիշկ-թերապեւտ Գալինա Վոլկովան ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում ներկայացրել է, թե որ դեպքում մարդը պետք է խուսափի պոմիդորի օգտագործումից։ Ըստ նրա, եթե մարդն ունի աղեստամոքսային տրակտի հետ կապված հիվանդություններ, որոնք գտնվում են սրացման փուլում, ինչպես նաեւ հոդատապ ուենցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել պոմիդորի օգտագործումից։

Ըստ մասնագետի, պոմիդորը պարունակում է խնձորաթթու եւ լիմոնաթթու, որոնք կարող են ստամոքսում առաջացնել այրոցներ կամ ցավեր, ինչպես նաեւ ուժգնացնել աղեստամոքսային տրակտի մոտորիկան։ Հիվանդության սրացման փուլում պոմիդորի օգտագործումը սննդի մեջ ավելի է ծանրացնում հիվանդի վիճակը։ Վոլկովան նաեւ բացատրել է, որ պոմիդորը արգելակում է միզաթթվի՝ օրգանիզմից դուրս գալու պրոցեսին, որը կուտակվում է հոդատապի ժամանակ։