Իմ համար անընդունելի է, որ 16-18 տարեկան աղջկան կանչում են հարցաքննության․ Ծառուկյան

Իմ համար անընդունելի է, որ 16-18 տարեկան աղջկան կանչում են հարցաքննության․ Ծառուկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որ արդեն նրա ընտանիքի անդամներին են կանչում ԱԱԾ՝ հարցաքննության։ 

«Ես դա չեմ ընդունում: Հարցը Հրայր Թովմասյանն է: Մենք բոլորս կողմ ենք, թող պատժեն, մենք հանցագործությանը կողմ չենք: Բայց ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով, որ 16 ու 18 տարեկան երեխային կանչեն հարցաքննության, դա իմ համար անընդունելի է»:

Հարցին՝ սա կարելի՞ է համարել քաղաքական հետապնդում, Ծառուկյանը պատասխանեց. «Իմ մոտեցումը, որ էսօր, եթե ցանկացած գործունեության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, դա պատժելի ա։ Բայց ես, տեսնելով, որ նրա ընտանիքի հանդեպ, աղջկա հանդեպ քննություն ա գնում, դա իմ համար անընդունելի ա։ Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն ա, խնդիր չկա, թող հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք կողմ ենք, թող պատժեն, մենք հանցագործությանը կողմ չենք»,-ասաց նա։

Ծառուկյանի համար, սակայն, անընդունելի է, որ Թովմասյանի դուստրերին են կանչել հարցաքննության։

«Ես՝ որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով, որ 16-18 տարեկան աղջկան կանչում են հարցաքննության, դա իմ համար անընդունելի է։ Այսօր հիմնական հարցը, եթե կա Հրայր Թովմասյանի հետ խնդիր, թող ներկայացնեն, մենք՝ բոլորս կողմ կլինենք։ Բայց իրենք այդպիսի քայլերով անհարմար վիճակի մեջ են դնում վարչապետին, ուրեմն տվյալ մարդիկ չեն համապատախսանում իրենց պաշտոններին»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։