Դոնալդ Թրամփի որդու ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով

Դոնալդ Թրամփի որդու ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով

Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի խորհրդատու, եւ նրա որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի ընկերուհի Քիմբերլի Գիլֆոյլը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Նշենք, որ Գիլֆոյլը պատասխանատու է ԱՄՆ գործող նախագահի նախընտրական արշավի համար անհրաժեշտ միջոցների հավաքագրման համար։ Նշենք, որ երկու շաբաթ առաջ նա հանրահավաքի ժամանակ իրեն վատ է զգացել։ Իրականացվել է կորոնավիրուսի առկայության թեստավորում եւ հաստատվել է, որ նա վարակվել է կորոնավիրուսով։ Հայտնի է, որ փակ մարզադաշտում տեղի ունեցած այդ հանրահավաքի մասնակիցներից եւս մի քանի հոգի վարակվել է կորոնավիրուսով։