Դա ԱՄՆ դեսպանատան եւ սորոսական խմբակի հնարքն է

Դա ԱՄՆ դեսպանատան եւ սորոսական խմբակի հնարքն է

Պատվախնդի՛ր Հայեր

Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքն ապազգային, կոռումպացված որոշ տականքների պատճառով հայտնվել է կեղտաջրում, որի մեջ ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների՝ Հայաստանը թալանած և թալանող կեղտերն, իրար հերթ չտալով, չնախատեսված բացահայտում են 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության եռագլուխ հրեշին, այսինքն՝ իրենք իրենց, ինչպես նաև նախկին և ներկա իշխանությունների պարագլուխների սերտ կապերի արդյունքում կատարված համատեղ հանցագործությունները: Ավելին, ողբերգություն է, երբ նորանկախ Հայաստանը թալանած մարդակերպ կենդանիներին պատկանող որոշ ԶԼՄ-ների գրոշակիր ինչ-որ լրագրողներ հոդվածներ են պատրաստում և վաղ առավոտյան հրապարակում, թե իբրև Հայաստանը փրկելու համար Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին պետք է փոխարինել կա՛մ նորանկախ Հայաստանի պետականաշինության մեջ զրո ներդրում ունեցած, գերեզմանից արձակուրդ եկած ոմն մեկով, կա՛մ Փաշինյան Նիկոլի իշխանության ժամանակ որպես ռեկետեր ներկայացած՝  կոռուպցիայի՝ նախկին և ներկա իշխանությունների կողմից պատրաստված կաթսայի մեջ լողացած-մկրտված ոմն մեկով:

Ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատան, Հայաստանում գործող սորոսական խմբակի և Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների կողմից հաղթանակած հերոս Հայ Ժողովրդին հերթական անգամ մանիպուլացնող և խաբող հնարք: 

Թող ո՛չ ոք՝ այդ թվում նաև եռագլուխ հրեշը, չերազի, որ Հայաստանի Ազգային Ժողովում պալատական հեղաշրջման արդյունքում, որը կլինի Փաշինյան Նիկոլի համաձայնությամբ, կրկնում եմ՝ Փաշինյան Նիկոլի համաձայնությամբ, կարող է հեռացնել Փաշինյան Նիկոլին. Փաշինյան Նիկոլը շատ շուտով Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացնելու ոչ թե Ազգային Ժողովում իր դեմ պալատական հեղաշրջում կազմակերպելու արդյունքում, որի իրականացման ժամանակ Հայ Ժողովուրդը վերջնականապես կհամոզվի, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին Փաշինյան Նիկոլն ուղղակի կատարել է նախկին իշխանության պատվերը և լկտիաբար խաբել Հայ Ժողովրդին, այլ Հանրապետության հրապարակում կանգնած, Հայաստանի ազգային-պետական շահն իր արյան մեջ կրող Հայ Ժողովրդի պահանջով:

Ուշադի՛ր լսեք ինձ, Հայաստանը թալանա՛ծ և թալանո՛ղ՝ կոռուպցիոն գործերով քրեական բազմաթիվ մեղադրանքների տակ մինչև հիմա չոքած եռագլուխ հրեշ և հրեշի ծառաներ, Հայաստանում Արտակարգ դրությունն ավարտվելուց անմիջապես հետո, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպվելիք «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոսով առաջին բազմահազարանոց միտինգի ժամանակ հրապարակավ հայտարարելու եմ Հայաստանը կործանող (Հայոց Սուրբ Ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց Սուրբ Ազգային Բանակը, Հայոց Սուրբ Եռաբլուր Պանթեոնը պղծող)  եռագլուխ հրեշի երեք գլխանունները և հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ անձամբ ինքս «գլխատելու եմ» այդ հրեշին՝ Հայաստանում ձևավորելով ազգային-պետական իշխանություն և  կառուցելով Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան:

Հայաստանի հաջորդ Առաջնորդը պարտադիր պետք է լինի չգայթակղվող և հայրենանվեր այն Հայորդին, ով Հայաստանի ազգային-պետական շահը կրում է իր արյան մեջ, ով ազգային, պետական, քաղաքական փորձառու գործիչ է, ով երբևէ չի եղել կոռուպցիոն ոչ մի գործի մեջ և  ով իր կյանքը հանուն Արցախի, Հայաստանի, Հայ Ազգի և Հայոց Սուրբ Հողի պաշտպանության (կա՛մ 1992-94 թվականների  արցախյան պատերազմին, կա՛մ 2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցություն ունեցած) ամեն վայրկյան պատրաստ է զոհելու:

«Հայոց  Արծիվներ. Միասնական Հայաստան»
 կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան