Պարոն վարչապետ, մի հատ Դանիելից կճշտե՞ք` Սորոսի փայը ինչքան է

Պարոն վարչապետ, մի հատ Դանիելից կճշտե՞ք` Սորոսի փայը ինչքան է

Հայաստանում Սերժի թեթև ձեռքով (կոտրվեր էդ ձեռքը) իբր ժողովրդավարության հաստատման համար միլիոնավոր դոլարներ մսխած Սորոսի հիմնադրամը այսօր «ասուլիս է հրավիրում», որը փակ է լրատվամիջոցների համար։ Էն Սորոսի հիմադրամը, որը Վովայի օրոք նույն ձև գրանտներ էր տալիս ոստիկանությանը՝ անիմաստ բարեփոխումների ու միջազգային հանրության աչքին մանր-մունր ծառայողականներով թոզ փչելու, իսկ մեզ վրա՝ ջրցանելու համար։ Վովային առանց կամերայի խոսեցրեք, գուցե մի քիչ էլ խմեցրեք, կխոստովանի (կարծում եմ)։ Նարեկ Մալյանին էլ ասեք` թող չխոսի... ))

Ու հիմա, Հայաստանի դե ֆակտո կամ առնվազն կես դրույքով վարչապետ, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ 50 տոկոս փայ ունեցող Լարիսա «Սաշիկ» Մինասյանը միայնակ գնացել նստել է «Մեդիա կենտրոնում» ու իր կողմից սնուցվող լրատվամիջոցին հարցազրույց տվել, իսկ մյուս լրատվամիջոցների առջև դուռը կողպել են ու թույլ չեն տվել որևէ մեկը ներս մտնի։

Այ սա է նոր Հայաստանի նոր ժողովրդավարությունը։ Այ էս արժեքներով են փորձում մեր երկրում դեմոկրատիա հաստատել, պարոն Սերժ Ազատիչ։ Ձեզ եմ նշում, որովհետև Դուք եք թույլ տվել էս կարգի կեղծ արժեքներ տարածող հիմնադրամների մուտքը Հայաստան, որ «Ձեր դեմ խոսող» քաղհասարակություն ձևավորվի՝ իր Դանիել Իոաննիսյանով, բանով․․․ դե, զուտ կոնտրաստի համար, էլի։ Մեկ էլ Վովայի նման էդ ղզիկ միջազգային կառույցների աչքին «դեմոկրատական» թոզ փչելու, որ Ձեր ընտրական ու նախընտրական կեղծիքների վրա աչք փակեին։ Այնպես որ, չմոռանանք՝ ինչպիսին է եղել Ձեր իշխանությունը, Դուք ամեն ինչի միայն կեղծն եք սիրել՝ թուրքական ու չինական հագուստի նման։

Հ․Գ․ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանից պետք է ճշտել՝ Լարիսա Մինասյանը իր իշխանության մեջ Սաշիկի նման համեստաբար ընդամենը 50 տոկո՞ս փայ ունի, թե՞ 50+1, այսինքն՝ վերահսկիչ փաթեթն է իր ձեռքը։ Կամ գուցե ավելի շատ։ Մի հատ, խնդրում եմ, Դանիելից ճշտեք, ասեք, պարոն վարչապետ։ Շտապ ա։