Ովքեր են սպասարկելու «Բանիկ» - «Ուրարտու» խաղը. Կոնֆերենցիաների լիգա
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ «Բանիկ»- «Ուրարտու» դիմակայության առաջին խաղը կսպասարկի Կոսովոն ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Մերվան Մեյտուլաուն։ Եզրերում նրան կօգնեն Արբնոր Բուալտովչինը և Լումտուրյե Մուհդարինը։ Հանդիպման չորրորդ պաշտոնայն կլինի Ալբան Շալանը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Օստրավայի «Մեստսկի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։
Կարծիքներ