Շուշիի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել․ ԱՀ զինված ուժերը նախազգուշական քայլեր են ձեռնարկել

Շուշիի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել․ ԱՀ զինված ուժերը նախազգուշական քայլեր են ձեռնարկել

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»: