Փաշինյանը խոստացել է Ալիևին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ ի՞նչ է սա նշանակում

Փաշինյանը խոստացել է Ալիևին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ ի՞նչ է սա նշանակում

Փաշինյանն արդեն իսկ Ալիևին խոստացել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա նշանակում է, որ մոտ է վտանգը, որ մեկ օրում Ադրբեջանը սահմանային և ոստիկանական անցակետեր կտեղադրի Հայաստանն Արցախին կապող կարևորագույն հատվածում և կզրկի Արցախ այցելելու հանարվորությունից: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Փաշինյանը Բրյուսելում պայմանավորվածություն էր ձեռք բերել Ալիևի հետ, որ մինչև ապրիլի վերջ կստեղծվի սահմանազատման և սահմանագծման հարցերով հարցերով զբաղվող հանձնաժողով,ինչպես նաև խաղաղության համաձայնագիրը մշակող հանձնաժողով, սակայն «Դիմադրության» շարժմանը հաջողվել է կանխել այս ամենը»,- հավելեց նա։