Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 3-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 3-ով

Վրաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է երեքով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է այդ երկրում՝ 738-ի։ Կարանտինի տակ գտնվում է 3076 մարդ։ 250 մարդ գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Առողջացել է 573 մարդ։ Մահացել է 12 մարդ։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 5,820,946 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 2,522,146 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 358,100 մարդ։