Եվս մեկ աղմկոտ հրաժարական՝ Ուկրաինայում

Եվս մեկ աղմկոտ հրաժարական՝ Ուկրաինայում

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով՝ կապված երկրի զինված ուժերի կարիքների համար սննդամթերքի գնման գործընթացի հետ։

Այս մասին հայտնել է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն այսօր բավարարել է Վյաչեսլավ Շապովալովի՝ իրեն Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ խնդրանքը և համապատասխան միջնորդությամբ դիմել է Ուկրաինայի նախարարների կաբինետին։

Ուկրաինայի ՊՆ տեղեկատվության մեջ ընդգծվում է, որ նման քայլը թույլ կտա պահպանել հասարակության և միջազգային գործընկերների վստահությունը, լրացուցիչ պարզաբանումների և հնարավոր հետաքննությունների դեպքում ապահովել օբյեկտիվություն։

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել էին լրագրողական հետաքննության արդյունքները, որի հեղինակները մի շարք փաստաթղթերի հիման վրա պարզել էին, որ ռազմական գերատեսչությունը զինվորականների համար սնունդ է գնում երկու կամ երեք անգամ ավելի թանկ, քան կարելի է գնել Կիևի խանութներում։

Հիշեցնենք, որ հրաժարականներ են ներկայացրել նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալն ու երկրի գխավոր դատախազի տեղակալը։