Քոչարյանը պայքարի օրինակ է հազարների համար

Քոչարյանը պայքարի օրինակ է հազարների համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը հերթական հանդիպում-քննարկումն էր կազմակերպել, որին ներկա էին Քոչարյանի մի շարք աջակիցներ։ Քննարկմանը մասնակցում էր Քոչարյանի պաշտապան Արամ Վարդևանյանը, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, 2019 թվականի վերջին ստեղծված հանձնախմբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Անվտանգություն, իրավական ժողովրդավարական պետություն, սահմանադրականություն, արցախյան հիմնահարցի արժանապատիվ կարգավորում, համերաշխություն, հանդուրժողականություն, սա է միավորման առանցքը, սա է մեր պատկերացրած հզորացող արդար պետականության հիմքը, հենց այս գաղափարն է համախմբել այս դահլիճում հավաքվածներին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին։ Մեր պարտքն է թույլ չտալ, որ վարկաբեկեն նրա անունն ու գործը։ Ռոբերտ Քոչարյանը պայքարի օրինակ է հազարների համար, մնում է մենք անենք մեր անելիքը»,- իր խոսքում նշեց հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը։