Բիթքոյնը կտրուկ թանկացել է

Բիթքոյնը կտրուկ թանկացել է

Աշխարհի թիվ մեկ թվային արժույթն համարվող բիթքոյնը կտրուկ թանկացել է՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ֆոնին։ Համաձայն Binance բորսայի տվյալների, բիթքոյնի մեկ միավորը թանկացել է 10,1 տոկոսով, հասնելով 75 հազար դոլարի։ Վերջին անգամ բիթքոյնը կտրուկ գնաճ է արձանագրել 24 թվականի մարտի 14-ին՝ հատելով մեկ միավորի դիմաց 73 777 դոլարի սահմանը։