Իլհամ Ալիեւը հանդիպել է Ռոբերտ Դադլիի հետ

Իլհամ Ալիեւը հանդիպել է Ռոբերտ Դադլիի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է բրիտանական ВР ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Դադլիի հետ։ Ինչպես հայտնում է АЗЕРТАДЖ-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Արձանագրվել է, որ ՏԱՆԱՊ նախագիծն արդեն գործում է, իսկ ՏԱՊ-ը կսկսի գործել մինչեւ այս տարվա վերջ։ Անդրադարձ է կատարվել նաեւ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նոր հանքավայրերի նախագծի հետ կապված տարվող աշխատանքների ընթացքին։