Քսան հոգով հսկա փողոց եք փակել. ոստիկանը` ցուցարարներին (տեսանյութ)

Քսան հոգով հսկա փողոց եք փակել. ոստիկանը` ցուցարարներին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը, որտեղ գտնվում է ԿԳՄՍ նախարարությունը: Նրանց պահանջը մեկն է` նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Մինչ ճանապարհը փակելը բախում Էր եղել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, կան բերման ենթարկվածներ:  Կրքերը հանդարտվելուց հետո արդեն փողոցի մեջտեղում նստած ցուցարարներին մի ոստիկան հիշեցրեց, որ փողոց փակելով խախտում են այլոց իրավունքները` նկատելով. «Քսան հոգով հսկա փողոց եք փակել»: Ցուցարարներն Էլ հիշեցրին, որ առաջ կարելի Էր փողոց փակել, հիմա` ո՞չ: